ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ << ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԵՂԱՑՆՈՒՄ Է. ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ>> ԽՈՐԱԳՐՈՎ

2021 թ․ նոյեմբերի 2-ին ԵԳՀ Օտար լեզվի ֆակուլտետի 2րդ կուրսի ուսանողները ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ բ․գ․թ․, դոց. Լիլիթ Սահակյանի գլխավորությամբ մասնակցեցին առցանց միջոցառման, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Պլեխանովի անվ. տնտեսագիտության համալսարանի Անգլերենի ամբիոնի դասախոսներ դոց. Ե.Մինասյանի և դոց. Վ Գոնչարովայի կողմից։ Միջոցառման հրավիրյալ բանախոսներն էին՝

         Լիլիթ Սահակյան, բ.գ.թ. դոց., ԵԳՀ Լեզուների ամբիոնի վարիչ և

         Հոլի Լեյքի, Անգլիայի Չեսթեր համալսարան։

Լ.Սահակյանը ներկայացրեց ակտիվ ընթերցանության հմտությունների ձեռքբերմանն ուղղված SQ3R մարտավարական տեխնիկան և պատասխանեց 2 բուհերից մասնակից ուսանողների հարցերին։ Հոլի Լեյքն անդրադարձավ բնագրով գրքեր կարդալու առավելություններին և օգտակար խորհրդներով կիսվեց ուսանողների հետ։ Այնուհետ ելույթներով հանդես եկան 2 բուհերի ուսանողները, հարցադրումներ արեցին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները հրավիրյալ խոսնակներից։